Main content

Հասարակություն

Սույն թվականի նոյեմբերի 21-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ավագանու բոլոր նորընտիր 15 անդամները: Նրանց կազմը պարզ էր դարձել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 10.11.2017թ,  թիվ 21-Ա որոշման համաձայն:
Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նախքան  օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` համայնքի ղեկավարը շնորհավորեց ավագանու անդամներին ընտրվելու կապակցությամբ՝ նրանց գործունեությունը կարևորելով ՏԻՄ համակարգի կայացման գործում: Ավագանու կին անդամներ Նաիրա Ներսիսյանը և Գալյա Հովհաննիսյանը համայնքի ղեկավարի կողմից ծաղկեփնջեր ստացան:

1

«Գրանդ» պարային համույթի նորաոճ, անակնկալ ելույթով սկսվեց ուսանողների համերաշխության միջազգային օրվան նվիրված տոնական համերգը: Միջոցառումը կազմակերպվել էր Սիսիանի պետական  քոլեջի ուսանողների նախաձեռնությամբ: Տոնը նշելու էին եկել ուսանողներ, դասախոսներ, զինծառայողներ: Ուսանողներին շնորհավորեց, հաջողություններ և նպատակների իրականացում մաղթեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝

1

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում,  34-ը՝ խոշորացված, անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Սիսիանի տարածաշրջանի թվով 37 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող 23213 քաղաքացիներից իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին 12637 -ը, նրանցից  10457-ը  իրենց քվեն տվել են  Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, Սիսիանի համայնքի գործող քաղաքապետ  Արթուր Սարգսյանի օգտին, ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանը ստացել է 1922 քվե: Արդյունքում, քվեների ճնշող մեծամասնությամբ, Սիսիան խոշորացված համայնքի  ղեկավար ընտրվեց Արթուր Լավրենտի Սարգսյանը:

1

Անկասկած բոլորն էլ համակարծիք կլինեն, որ մանուկների մոլորակը հեքիաթային է՝ պարուրված ինքնատիպ գույներով, ուրույն կաննոններով, կաննոներ, որ սահմանվում են ընտանիքում, ամրապնդվում և հղկվում են նախակրթարաններում, ապա` այլ ուսումնական հաստատություններում: Նախակրթարաններն էլ իրենց հերթին առանձին աշխարհ են, որի բնակիչներն են մաքրությունը, անմեղությունը, ժպիտն ու երջանկությունը: Այս աշխարհն էլ իր գրված և չգրված օրենքներն ունի, ունի նաև տոնացույց, որտեղ զետեղված են տոնական օրեր՝ հատուկ միայն փոքրիկների այս գողտրիկ մոլորակին:

1

Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և առաջարկով, Վորլդ վիժն Հայաստան Սիսիան տարածքային ծրագրի շրջանակներում, Սիսիանի թիվ 2 նախակրթարանին տրամադրվել են երկրաչափական պատկերների տեսքով սեղաններ,

1

Մրգառատ, տերևաթափով, աշնանային արևի վերջին շողերով ողողված օր, աշնանային տրամադրւթյուն: Նոյեմբերի 15-ին Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում «Աշուն է, տերևաթափ» խորագրով միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին կենտրոնի աշխատակիցներ, ծնողներ, աշակերտներ: Աշունն ուրիշ երանգի մեջ էր, աշնանային թախիծն ավելի գերիշխող էր:
Սաները հանդես եկան ասմունքով, պարով, մրգային յուրահատուկ ձևավորմամբ: Իր խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրենը, սաներին մաղթեց արևային ջերմություն և գարնանային թարմություն:

1

Ամեն տարի, հոկտեմբերի 20-ին Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում նշվում է  գյուղի օրը: Ավանդական դարձած տոնն այս տարի նշվեց յուրովի: Առաջին շնորհավորանքները հնչեցին  գյուղի  մուտքն ազդարարող լուսավառ վահանակի բացման արարողության ժամանակ:
«Բռնակոթ» անվանակրությամբ վահանակի տեղադրման նախաձեռնության հեղինակը գործարար, Բռնակոթում իրականացված բազմաթիվ աշխատանքների հեղինակ Արգամ Արշակյանն է:

1

14330167 1834863106737590 2535642096539828799 nՀՀ կառավարության համայնքների խոշորացման ծրագրով, մեր տարածաշրջանի 30 համայնքների միավորման արդյունքում, ձևավորվեց Սիսիան համայնքը: Նոյեմբերի 13-ին համայնքի նորընտիր ղեկավար Արթուր Սարգսյանը ստանձնեց իր լիազորությունները:
Ընդունում-հանձնում կատարելու համար կազմվել է կենտրոնացված հանձնաժողով: Ավագանու առաջիկա նիստում կհաստատվի համայնքապետարանի աշխատակազմի նոր կառուցվածքը, բնակավայրերում կնշանակվեն վարչական ղեկավարներ և համապատասխան մասնագետներ:

1

Հոկտեմբերի 21-ին,  <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրաջանակներում, Սիսիանում անցկացվեց համապետական երրորդ շաբաթօրյակը: Ինչպես անցած երկու համապետական շաբաթօրյակների ժամանակ, այս անգամ ևս Սիսիանի համայնքապետարանը, քաղաքի մաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով, կատարել էր նախապատրաստական աշխատանքներ. բնակչությունը  և շաբաթօրյակի բոլոր մասնակիցները  նախապես տեղեկացվել էին, ստեղծվել էին  պատասխանատու խմբեր:

1

Նոյեմբերի 10-ին թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2017թ. նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Համաձայն թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 10.11.2017թ. 20-Ա որոշման 2017թ. նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել ԱՐԹՈՒՐ ԼԱՎՐԵՆՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

1

<<Վորլդ Վիժն>> Հայաստան բարեգործական կազմակերպության   Սիսիանի գրասենյակի <<Սքայ>> երիտասարդական ակումբը, <<Համայնքային ծառայության ուսումնական ծրագրերի>> շրջանակներում,  իրականացնում է  <<Վերամշակիր և վերօգտագործիր>> կարգախոսը կրող <<Թափոնների կառավարում>> ծրագիրը:  Ակումբի երիտասարդների նախաձեռնությամբ Սիսիանի տարածաշրջանում գործող կազմակերպություններից հավաքված  թղթի թափոնների վերամշակման արդյունքում ստացվում է նոր թուղթ:

1